Foto

«Կոչ՝ մարդու իրավունքներով զբաղվող իրական և կեղծ իրավապաշտպաններին»․ Դանիելյան

Կոչ եմ անում մարդու իրավունքներով զբաղվող իրական և կեղծ իրավապաշտպաններին, ՀԿ-ներին, միասնական հրապարակային նամակ հղել միջազգային կազմակերպությունների ու հիմնադրամներին, որոնց հետ աշխատել են այս տարիների ընթացքում ու կասկած հայտնել իրենց գործունեությանը, հայտարարելով, որ իրենք քաղաքական դրդապատճառներով սելեկտիվ կերպով են մարդու իրավունքները պաշտպանում և կասկած հայտնել իրենց գործունեության կապակցությամբ:
Դրանք են ՄԱԿ, ԵՄ, ԵԽ, ԵԱՀԿ, տարբեր հիմնադրամներին, Հայստանում տեղակայված արևմտյան դեսպանատներին, այլ իրավապաշտպան միջազգային կազմակերպություններն, Ֆեդերացիաներին և այլն:
Հ.Գ. Բաց նամակում չպետք է լինի օգնության ճիչ, աղիողորմ խնդրանքներ և այլն: Պետք է պարզ ու հստակ մեղադրանք լինի, ընդամենը: Դա կարևոր քայլ է:
Հ.Գ. Խիստ կասկածում եմ այդ ՀԿ-ների ու ՛՛իրավապաշտպանների՛՛ մի զգալի հատվածն ընդունակ լինի նման համարձակ քայլի: Գոնե նման տեքստւց հրաժարվելը լյուստրացիա կլինի այդ բազմության համար: