Foto

Բլինքենը կրկին իր աջակցությունն է հայտնում տարածաշրջանում խաղաղություն ապահովելու ջանքերին

Էնթոնի Բլինքենը իր աջակցությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի` խաղաղություն ապահովելու շարունակական ջանքերին։ Այս մասին վերջինս գրել է թվիթերի իր միկրոբլոգում։

«Ուղիղ երկխոսությունը և դիվանագիտությունը միակ ճանապարհն են դեպի կայուն խաղաղություն Հարավային Կովկասում, և ես հավատարիմ եմ մնում դրան աջակցելու գործին»,-գրել է ԱՄՆ պետքարտուղարը` հիշեցնելով, որ երեկ խոսել է Նիկոլ Փաշինյանի հետ: