Foto

Մահացել է Անդրեա Էվանսը

Մահացել է «Երիտասարդ են և հանդուգն» սերիալի դերասանուհի Անդրեա Էվանսը։ Այս մասին հայտնում են դերասանուհու պաշտոնական ներկայացուցիչները, հավելելով, որ վերջինս իր մահկանացուն կնքել է Փասադենա քաղաքի իր առանձնատանը (Կալիֆորնիա նահանգ)։ 66-ամյա դերասանուհին մահացել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո։ 

«Անդրեայի հետ աշխատել եմ վերջին յոթ տարիների ընթացքում։ Նա այնքան զարմանալի տաղանդ ուներ, ուրախություն էր նրա հետ աշխատելը»,- այս մասին լրագրողներին ասել է Էվանսի մենեջեր Նիք Լեյխտը։

Հիշեցնենք, որ Անդրեա Էվանսը համբավ ձեռք բերեց 70-ականներին, երբ նկարահանվեց «Երիտասարդ են և հանդուգն» և «Մի կյանք, որպեսզի ապրես» սերիալներում: Հետագայում նա նաև նշանավոր դերեր է կատարել «Հանդուգն և գեղեցիկ» և «Կրքեր» սերիալներում։

Vesti.am

Андреа ЭвансАндреа Эванс с мужем и дочерью