Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարչարարություն է իրականացրել շինկազմակերպություններում արտանետումների մասով։ 11 ընկերությունում խախտումներ են արձանագրվել։ Այս մասին, տեսչության ներկայացուցիչը զեկուցեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ։
«Պատասխանողները ենթարկվել են վարչական տուգանքների։ Տրվել են հանձնարարականներ՝ խախտումները վերացնելու վերաբերյալ»,- ասաց նա։
Երկու բեռնատար մեքենաների վարորդներ նույնպես ենթարկվել են վարչական տուգանքի՝ առանց անթափանց ծածկի հիմնահող տեղափոխելու համար։ Կառուցից նաև հայտնեցին, որ քաղաքացիների կողմից իրենց ուղղված 17 դիմում-բողոքներից 6-ը նույնպես վերաբերել են շինարարարական հրապարակներում փոշում արտանետումներին։ Զեկուցողի խոսքով՝ դրանց մասով ևս վարչական տուգանքներ են նշանակվել։
Նույնպիսի խնդրով՝ գրություններ են ստացվել նաև Շենգավիթ և Արաբկիր վարչական շրջանների բնակիչներից։
«Մենք օրերս հանդիպում ենք ունեցել նաև խոշոր կառուցապատողների հետ՝ կապված նոր սարքավորումներ տեղադրելու հետ՝ շինհրապարակներում։ Խոսքը ջրով փոշենստեցման մասին է, որը շատ կիրառելի է միջազգային պրակտիկայում»,- ասաց նա։









