Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հուլիսի 7-ին զրուցել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Վահե Գեւորգյանի հետ, տեղեկացրել է Ռուսաստանի ԱԳՆ-ն։
«Քննարկվել են երկկողմ փոխգործակցության կարեւոր ուղղությունները, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրները։
Տեղի է ունեցել կարծիքների հանգամանալից փոխանակում Լաչինի միջանցքի եւ Արցախի շուրջ իրավիճակի վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախագծի պատրաստման ընթացքին։ Նշվել է ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններում՝ 2020-2022թթ. բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան։
Քննարկվել են Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության հարցերն ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում՝ ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում»,- նշվել է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։









