Foto

Պուտինի եւ Էրդողանի հանդիպման ստույգ ամսաթիվ առայժմ չկա. Պեսկով

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը հնարավոր է, բայց ստույգ ամսաթիվը դեռ որոշված չէ, ՏԱՍՍ-ին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Շփումները հնարավոր են։ Ստույգ ամսաթիվ դեռ չկա»,- պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչն այն հարցին, թե արդյոք պատրաստվում է ՌԴ նախագահի նման այցը։

Մասնավորապես, Էրդողանն ավելի վաղ նշել էր, որ «հաջորդ ամիս պարոն Պուտինը կայցելի Թուրքիա», հնարավոր են նաեւ հեռախոսային շփումներ։ Թեմաներից մեկը, Թուրքիայի նախագահի խոսքով, գերիների փոխանակումն է լինելու Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ։

Ուրբաթ Էրդողանը բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։