Foto

Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։ 

«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

ՌԴ ՊՆ հաղորդմամբ՝ Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք է գրանցվել։ Տուժածներ չկան։ 

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում փաստերի առնչությամբ։