Foto

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

Գերմանական բանակի ստորաբաժանումներն օգնում են մարելու Բելգիայի «Հոհես Վեն» արգելոցում բռնկված խոշոր անտառային հրդեհը, որը գտնվում է Գերմանիայի հետ սահմանին։ Գերմանիայի զինված ուժերը տեղակայել են NH-90 մակնիշի ուղղաթիռներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Wellen, այդ մասին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարարությունը։

Գործողությունը մեկնարկել է այսօր և նախատեսված է այն շարունակել ևս յոթ օր։ Վերջին օրերին Գերմանիայի բանակն արդեն իսկ մասնակցել է երկրի արևմուտքում՝ Հյուրտգենվալդի մերձակայքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։