Foto

Հարվածել են Բրիթնի Սփիրսին․լուսանկար

Ամերիկացի 41-ամյ փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը պարզապես ցանկացել է հիշարժան սելֆի անել ֆրանսիացի բասկետբոլիստ Վիկտոր Վեմբանյամայի հետ, ում տեսել է Լաս Վեգասի ռեստորաններից մեկում։ Երգչուհին մոտեցել է մարզիկին թիկունքից և ձեռքով դիպել նրա մեջքին։ Այդ պահին մարզիկի անվտանգության աշխատակիցն ապտակել է երգչուհուն, ով ընկել է գետնին։ Միջադեպից հետո անվտանգության աշխատակիցը ճանաչելով երգչուհուն ներողություն է խնդրել նրանից, բայց դա չի մեղմացրել Սփիրսի վիճակը և նա ոստիկանություն բողոք է ներկայացրել։ Այս մասին հայտնում է Super.ru-ն։ 

Vesti.am

Фото: TMZ