Foto

Իրանի արտգործնախարարը մեկնում է Բաքու

Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահիանը մեկնում է Բաքու, հայտնում է Սպուտնիկ Ադրբեջանը։

Նախարարը կմասնակցի Չմիավորման շարժման ԱԳ նախարարների հանդիպմանը։

Սպասվում է նաև, որ նա կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։