Foto

«Հրապարակ». Սամվել Բաբայանը որոշել է զիջել

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում վերջին օրերին քաղաքական ուշագրավ վերադասավորումներ են ընթանում։ Գրել էինքոր հունիսի 28-ին ԱՀ խորհրդարանին չի հաջողվել հաստատել նախորդ տարվա բյուջեի կատարողականը՝ քվորումի բացակայության պատճառովքանի որ ո՛չ ընդդիմությունն էր մասնակցելո՛չ էլ վերջերս Արայիկ Հարությունյանից պետնախարարի պաշտոն պահանջող եւ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Սամվել Բաբայանը։

Տեղեկացանքոր մեկ օր անց Բաբայանը որոշել է զիջելեւ նրա ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավորները ներկայացել են նիստինապահովել քվորումեւ բյուջեի կատարողականը հաստատվել է։ Մինչ քվեարկությունը ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը պատգամավորներին տեղեկացրել է իր եւ Սամվել Բաբայանի զրույցի մասինթե ինքը «սպառնացել» է՝ եթե տապալենհրաժարական կտա ԱԺ նախագահի պաշտոնիցիսկ Թովմասյանն ու Բաբայանը բավականին ջերմ հարաբերություններ ունեն։իշեցնենքոր Սամվել Բաբայանը ժամանակին հուշագիր էր ստորագրել իշխող ուժի հետորը միայն վերջերս խզել է եւ փորձում է ինքնուրույն հանդես գալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում