Փրկարարներն ավարտել են Նյու Յորքի Բրուքլին թաղամասում բնակելի շենքի փլուզման վայրում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքները, հայտնել են Նյու Յորքի հրշեջ ծառայությունից։
«Ծառայությունն ավարտել է փրկարարական աշխատանքներն ամբողջ տարածքում»,- ասվում է X սոցիալական ցանցում ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը պարզել է, որ փլատակների տակ այլևս ոչ ոք չկա։ Փլուզման վայրը հանձնվել է քաղաքային շինարարության վարչությանը և Նյու Յորքի ոստիկանությանը, հստակեցրել են հրշեջները։
Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլը X-ում հայտնել է, որ փլուզման հետևանքով զոհվածների թվում երկու երեխա կա։ Նա նաև պատրաստակամություն է հայտնել նահանգի ռեսուրսները տրամադրել՝ հետևանքների վերացմանն ու հետաքննությանն աջակցելու համար։
Նյու Յորքի Բրուքլին թաղամասում եռահարկ շենքը փլուզվել է Երևանի ժամանակով հինգշաբթի գիշերը։









