• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Շատ լավ գիտակցում ենք, որ մեր զավակների մահվան և հայրենիքի կորստի համար գլխավոր պատասխանատուն Նիկոլն է. «Որդիների կանչ»

«Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը արհամարհանքով է վերաբերվում ՀՀ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ստեղծված 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովին և դրանում ծավալվող ցանկացած քննարկումներին, որոնք նպատակ ունեն արդարացնելու այդ իշխանական ռեժիմի պարագլուխ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների պատերազմական հանցագործությունները և հայրենիքի հանձնումը թշնամուն՝ անմիտ դատողություններով, սուտ, կեղծ և անհիմն մոտեցումներով փորձելով պատերազմի և դրա ողբերգական հետևանքների մեղքը բարդել տարբեր մարդկանց և գործիչների, այդ թվում բանակի և զինվորականների վրա։

ՀԿ-ի տարածծ հայտարարության մեջ նաեւ ասվում է. «2020 թվականի սեպտեմբերի 27-ին ծավալված պատերազմն ունի մեկ գլխավոր մեղավոր և պատասխանատու, դա Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, ով մտածված կերպով կամ իր հանցավոր անգործությամբ տապալել է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման խաղաղ բանակցային գործընթացը, անհիմն և արկածախնդիր քայլերով սրել է հակամարտությունը և լարվածությունը տարածաշրջանում, ինչը հանգեցրել է պատերազմի, միտումնավոր դավաճանական գործողություններով  ղեկավարել է պատերազմը՝ որպես գերագույն հրամանատար։  Պատերազմի ընթացքում, կանխամտածված, չի արձակել  իրավիճակից բխող հրամաններ, չի դադարերեցրել մարտական գործողությունները՝ դառնալով նոր հազարավոր զոհերի և տարածքային կորուստների պատճառ, միայն նրա համար, որպեսզի իրեն չանվանեն «դավաճան»։

Հետպատերազմյան շրջանում նրա հայտարարությունները և գործողությունները ոչ միայն ստեղծում են նոր մարտահրավերներ և սպառնալիքներ Արցախի և Հայաստանի համար, այլ փաստացի անարգանք են իրենց մեջ պարունակում՝ ուղղված հայ ժողովրդի այն լուսավոր զավակների հիշատակին, ովքեր երդմանը հավատարիմ՝ իրենց կյանքը զոհաբերել են հանուն Արցախի Ազատության, հանուն Հայաստանի, հանուն հայրենիքի։

Մենք շատ լավ գիտակցում ենք, որ մեր զավակների մահվան և հայրենիքի կորստի համար գլխավոր պատասխանատուն Նիկոլն է, ով, ընդունելով իր հանցանքն ու մեղքը, չպետք է փորձի ինքնուրույն գրել իր մեղադրական եզրակացությունը, որ անակնկալ «տուպիկի առաջ չկանգնի»։  Նա պետք է արժանանա օրենքով  սահմանված  պատժի ու պատասխանատվության, իրավապահները պետք է ձևակերպեն նրա գործած բոլոր հանցանքները, իսկ դատարանը՝ կայացնի արժանի արդար վճիռը»։ 

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները հնարավոր չէ վերականգնել․ Կոբախիձե


    Կոնգոյում էբոլա վիրուսից մահացածների թիվը գերազանցել է 2000-ը


    Հայտնաբերվել են Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում իրար «քոթակած» «Tesla»-ի ու «Opel»-ի վարորդները


    Պակիստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Մեքքայի համաձայնագիրը


    Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ


    Փաշինյանի դուստրը ներգրավված է արդարադատության նախարարության աշխատանքներում


    Թուրքիայում Թրամփին թաքցրել են սնունդ տեղափոխող մեքենայի մեջ


    Սեպտեմբերի 1-ին և հետո ծնված երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500,000 դրամ


    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարն ազատվել է աշխատանքից


    Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]