Foto

Մեկնարկել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումը

Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ 

Ավելի վաղ հայտնել էինք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպման մասին։

Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի է ունենում Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի շրջանակում։ ԱՄՆ-ում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները կշարունակվեն մինչև հունիսի 29-ը։