Foto

Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունները շեղող գործողութոյւններ են իրականացնում․ Օհանյան

«ՀՀ օրվա իշխանությունները գործում և որոշումներ են ընդունում՝ իրավիճակներին ոչ համահունչ, այդ իսկ պատճառով, հասկանալի է, որ ՀՀ-ն, առավել ևս՝ Արցախն այսօր չափազանց ծանր իրավիճակում են հայտնվել»,- ԱՄՆ դեսպանատան մոտ տեղի ունեցող նստացույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։


Պատգամավորն ընդգծում է՝ այսօր ընթացող նստացույցները՝ ԵՄ ներկայացուցրության, ինչպես նաև՝ համանախագահող երկրների դեսպանատների դիմաց ուղղված են նրանց կողմից Արցախի վերաբերյալ Ադրբեջանի այսօրինակ գործողությունների նկատմամբ գործնական քայելրի ձեռնարկմանը. «Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունները շեղող գործողութոյւններ են իրականացնում։ Նրանց վերաբերմունքը թե՛ գործադիրում, թե՛ օրենսդիրում՝ ԱԺ նիստերի ընթացքում, ցույց են տալիս, որ նրանք անտարբեր են Արցախի ժողովրդի նկատմամբ։ Արցախում ապրող մեր քույրերն ու եղբայրները շատ ծանր վիճակում են։ Արցախի ապագայի վերաբերյալ մեր կարմիր գծերը մենք արդեն նշել ենք, այն է՝ Արցախի ինքնորոշման իրավունքը»։