Foto

Փրկարարներն օգնել են անտառում վնասվածք ստացած քաղաքացուն

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 16։30-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացին վնասել է ոտքը և չի կարողանում շարունակել ճանապարհը։

Փրկարարներն օգնության են հասել վնասվածք ստացած քաղաքացուն։