Foto

«Չեմ մեկնաբանում սուտասանին». Մովսես Հակոբյան

«2018-ին ես որդեգրել եմ «ամեն ինչ բանակի համար» քաղաքականությունը: Արդեն 2019-ին էականորեն բարձրացել են բանակում աշխատավարձերը, իրականացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումներ: Շատ է խոսվում այն մասին, որ իմ վարչապետ դառնալուց հետո սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման պլանները փոխվել են, ձևախեղվել են: Ոչ մի բան չի փոխվել, պարզապես լրացուցիչ այլ տեխնիկա է ձեռք բերվել:

Բացառված է, որ որևէ մեկը հիշի դեպք, որ բանակը կառավարության առջև դրել է խնդիր և դա չի լուծվել այն պատճառով, որ փող չկա: Բայց շատ խնդիրների լուծում միայն փողի հետ չի կապված»: Այս մասին այսօր՝ ԱԺ 44 օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողվի նիտում, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Սպառազինության պլանի փոփոխության մասին առաջին անգամ հայտարարել էր գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

Vesti.am-ը խնդրեց Հակոբյանին՝ մենկաբանել Փաշինյանի այսօրվա անդրադարձը։ Ի պատասխան ուղիղ հարցին, թե ինչո՞ւ չի համընկնում իր և Փաշինյանի խոսքը, գեներան ասաց․ «Չեմ մեկնաբանում սուտասանին»։ Իսկ թե ինչո՞ւ է ստել Փաշինյանը և իրոք ավելացում եղե՞լ է,  թե՞ ոչ, Հակոբյանն ասաց․ «Այո՛, ավելացրել են: Բայց եթե պլան չեն փոխել, ապա ինչո՞ւ նախատեսված գնումները չեն եղել»։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան