Foto

Ադրբեջանական եւս մեկ շրջանի բնակիչներն են դուրս եկել բողոքի ցույցի եւ փակել են ճանապարհը

Շեքիի  շրջանի Դաշուզ գյուղի բնակիչները, որոնց տները տուժել են այս օրերի անկայուն եղանակից, ուրբաթ՝ հունիսի 23-ին, փակել են ավտոճանապարհը։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Զայրացած քաղաքացիները դիմել են պաշտոնական մարմիններին՝ օգնություն եւ աջակցություն պահանջելով։