Foto

Երևանում պարեկներն իրականացրել են օպերացիա․ վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության

ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանը ՊԾ Երևան քաղաքի գնդի գումարտակների հրամանատարներին է փոխանցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ՊԾ պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Զաքարյանի հանձնարարականը, որ պարեկները մայրաքաղաքում պետք է հայտնաբերեն ու վարչական պատասխանատվության ենթարկեն այն օրինախախտ վարորդների, ովքեր չարամտորեն ոչ միայն կխախտեն երթևեկության կանոնները, այլև ավտոմեքենաները կկայանեն մայթերին՝ խոչընդոտ ստեղծելով հետիոտների համար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ օգոստոսի 7-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Երևանում իրականացրել են օպերացիա, որը կրել է «Պատժել մայթագողերին» անունը։

Երեկ ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները տեղեկություն էին ստացել, որ Mercedes C550 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դրամատիկական թատրոնի մոտ տրանսպորտային միջոցը կայանել է մայթին՝ խոչընդոտ ստեղծելով հետիոտների համար։

Կարճ ժամանակում պարեկները հայտնաբերում են վարորդին՝ Երևանի բնակիչ 47-ամյա Միքայել Մ.-ին, և նշված խախտման համար ենթարկում վարչական պատասխանատվության։