Foto

ժամը 16։00-ին ՄԱԿ-ի գրասենյակի մոտ հավաք է նախատեսված

Այսօր լրանում է Արցախի տոտալ շրջափակման 8-րդ օրը․ այսինքն՝ 8 օր Արցախ որևէ ապրանք չի մտել։ Պահեստավորած պաշարները, ավելի քան մեկ շաաբթ չհամալրվելու հետևանքով, բանկանաբար, սպառման եզրին են։ Անելանելի վիճակում են հայտնվել հատկապես նորածին այն երեխաները, որոնք սնվում են կաթնախառուրդով։

«Մարդիկ դիմում են հիմնադրամ, որ կաթնախառնուրդ ստանան, բայց պաշարներ չկան։ Շրջափակամն ամբողջ ընթացքում կաթնախառնուրդներով օգնել ենք նորածիններին, իսկ այս վերջին՝ տոտալ շրջափակումից որոշ ժամանակ առաջ, որ հումանիտար բեռների ներկրումը որոշ չափով վերականգնվեց, դեղատներում արդեն կային տարբեր տեսակի կաթնխառնուրդներ, սկսեցինք միայն Շուշիի՝ կրկնակի շրջափակման մեջ գտնվող չորս գյուղերին մատակարարել։ Չպատկերացնելով, որ կարող է նման իրավիճկա ստեղծվել, ցավոք, չենք պահեստավորել»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում այդ մասին ասաց Արցախի սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամի տնօրեն, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

Շուշիի շրջանի չորս գյուղերի՝ մինչև մեկ տարեկան երեխաների համար կաթնախառնուրդների վերջին խմբաքանակը, Հովսեփյանի խոսքով, Արցախ հասցվել հունիսի 15-ին՝ Ադրբեջանի կողմից Արցախի տոտալ շրջափակումից ընդամենը ժամեր առաջ։
«Որոշ քանակություն տեղ է հասել, բայց դեռ չենք բաժանել, մի մասն էլ հանձնել էինք առողջապահության նախարարությունը, որ իրենք բաշխեն։ Կարմիր Խաչի միջոցով պետք է հասցնեին այդ կաթնախառնուրդները, բայց մինչ այդ՝ ճանապարհն ամբողջությամբ փակվեց։ ու հասկանալի է, թե ինչ հումանիտար աղետ է հիմա Արցախում։ Եթե մեծահասակն, ասենք, հաց չլինելու դեպքում, ինչ-որ բանով կարող է ուտել, ապա նորածին երեխաները, եթե կրծքով չեն սնվում, միակ բանը, որով սնվում են, կաթնախառնուրդն է։ Երեխաներ կան, որ 3 օրում մեկ տուփ կաթախառնուրդ են ուտում։ Պատկերացնո՞ւմ եք, թե 8 օր որևէ համալրում չստանալու պարագայում ինչ վիճակ է տիրում դեղատներում։ Դեռ չեմ ասում այն, որ 1 տարեկանից բարձր մանկահասակ երեխաներն էլ շիլաների կարիք ունեն, որոնք ևս սպառվել են»,-նշեց Հովսեփյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։