Foto

Մինչ այս պահը պաշտպանության կողմին չի տրվել Արմեն Աշոտյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը

Մինչ այս պահը պաշտպանության կողմին չի տրվել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղեկացրել է, որ օրենքով որոշումը պետք է տրամադրվեր կայացման պահից՝ երեք ժամվա ընթացքում, մինչդեռ արդեն անցել է 145 ժամ:

«Արմեն Աշոտյանը ձերբակալվել է հունիսի 15-ի առավոտյան, կալանքի մասին որոշումը կայացվել է հունիսի 16-ին», - նշել է Աթանեսյանը։