Իրանի ԱԳՆ-ն Ուկրաինայից պահանջել է փոխհատուցել Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման հետևանքով պատճառված վնասը։
Թեհրանում հայտարարել են, որ միջադեպի ոչ կանխամտածված լինելու վերաբերյալ ուկրաինական կողմի պարզաբանումները դեռևս չեն համոզել Իրանին։
Իրանի ԱԳՆ-ում ընդգծել են, որ, ելնելով հենց ուկրաինական կողմի հայտարարություններից, Կիևը պարտավոր է փոխհատուցել պատճառված վնասը։
Հակառակ դեպքում Իրանը մտադիր է ինքնուրույն հասնել փոխհատուցման վճարմանը։









