Foto

Բլինքենն ու Հաքան Ֆիդանը քննարկել են հայ-ադրբեջանական գործընթացը

ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Լոնդոնում մեկնարկած  Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը նվիրված կոնֆերանսի  շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: 

Թուրքական պետական Anadolu  լրատվական գործակալությունը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, նշում է, որ ի թիվս մի շարք հարցերի,  կողմերը քննարկել են  Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների համատեքստում Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորումը ։

Բացի այդ քննարկվել են  թուրք-ամերիկյան հարաբերությունները,  Ուկրաինայում տիրող իրավիճակը, ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը, ինչպես նաև հացահատիկի միջանցքի խնդիրը։