Foto

Ադրբեջանի ԶՈՒ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում մետալուրգիական գործարանի ուղղությամբ

Հունիսի 20-ին՝ ժամը 16:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ:

Հիշեցնենք, որ այսօր «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊ ընկերության հիմնադիրների որոշմամբ Երասխ գյուղում կառուցվող երկաթի ձուլման գործարանի տարածքում տեղադրվեց Հայաստանի հանրապետության և Ամերիկայի միացյալ նահանգների դրոշները։