Oragir.News-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունում
քրեական գործ է հարուցված ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի նկատմամբ` լիազորությունների
չարաշահման հոդվածով։
Ըստ կայքի՝
նրան անգամ կարող են կալանավորել։ Գործը հարուցված է Վերաքննիչ քրեական դատարանում
«ստվերային նախագահ» ընտրելու դեպքի առթիվ։
Լուրի իսկությունը ճշտելու
համար Vesti.am-ը կապ հաստատեց ԱԱԾ մամուլի կենտրոնի հետ, որտեղից ասացին, որ հարցին միայն գրավոր կպատասխանեն։
Այն դիտարկամնը, որ Տեղեկատվության
ազատության մասին օրենքը սահմանում է բոլոր այն դեպքերը, թե երբ կարող են գրավոր
հարցում պահանջել, ուստի խնդրեցինք հղում անել դրանցից առնվազն մեկին: Լրատվականից
հայտնեցին, որ իրենք այդպես են աշխատում։
Քանի որ Vesti.am-ին միայն
հետաքրքրում էր՝ վարույթ նախաձեռնված է թե ոչ, առաջարկեցիքն ավելի ուշ զանգահարել և
միայն այո կամ ոչ պատասխանը ստանալ, ինչին ի պատասխան կրկին հորդորեցին գրավոր հարցում
ուղարկել։
ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ
Շաբոյանն էլ հայտնեց, որ մամուլից են տեղեկացել այդ լուրի մասին, Անդրեասյանը ԱԱԾ
չի կանչվել, գրություն չի ստացել և չի հարցաքննվել։









