Foto

Թուրքիան սկսել է սահմանափակել Սև ծովում նավագնացությունը

Թուրքիան սկսել է սահմանափակումներ կիրառել Սև ծովում առևտրային նավագնացության վրա՝ իր նավերի վրա հարձակումների աճի ֆոնին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ Թուրքիան մերժել է Նովոռոսիյսկ մեկնող որոշ նավերի անցումը նեղուցներով կամ խնդրել է լրացուցիչ ժամանակ։

Նշվում է, որ այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս չկա։