Foto

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը մեղադրվում է նախարարների վարքականոնը խախտելու մեջ

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը «ակնհայտորեն խախտել է վարքականոնը», որը վերաբերում է նոր պաշտոններում նախկին նախարարների աշխատանքի անցնելուն. նա նշանակող մարմնին տեղեկացրել է, որ դառնում է Daily Mail թերթի մեկնաբան հրապարակային հայտարարությունից ընդամենը կես ժամ առաջ, գրել է The Guardian-ը։

Մինչ այդ Ջոնսոնը ներկայացվել էր որպես ԶԼՄ-ի նոր հեղինակ։

Բայց նա խախտել է նախարարական վարքականոնն այն բանից հետո, երբ պարզվել է, որ սպասել է մինչեւ վերջին պահը եւ նոր միայն հրապարակային հայտարարություն արել, որպեսզի տեղեկացնի Բիզնեսի նշանակման խորհրդատվական կոմիտեին (Acoba)։

«Նախարարների վարքականոնում ասված է, որ նախարարները պետք է հետեւեն, որպեսզի ոչ մի նոր նշանակում չհայտարարվի կամ ընդունվի մինչեւ այն պահը, երբ կոմիտեն կկարողանա տալ իր եզրակացությունը։ Հայտարարությունը, որը ստացվել է նշանակման մասին հայտարարելուց 30 րոպե առաջ, ակնհայտ խախտում է։ Մենք դիմել ենք Ջոնսոնին, որ պարզաբանումներ տա, եւ թափանցիկության մեր քաղաքականությանը համապատասխան՝ կհրապարակենք գրագրությունը սահմանված կարգով»,- նշել են գերատեսչության մամուլի ծառայությունում։

Ավելի վաղ Acoba-ի նախագահ Էրիկ Փիկլզը հայտարարել էր, որ նամակ կգրի Ջոնսոնին, որպեսզի պարզաբանումներ ստանա, թե արդյոք նա աշխատանքի է անցնում որպես Daily Mail-ի մեկնաբան։