Foto

Թրամփի «Խաղաղության խորհուրդը» Գազայում բնակարանների փոխարեն ռազմական բազա է նախատեսում

The Guardian-ի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհուրդը» Գազայի հատվածում կնքել է առաջին շինարարական պայմանագիրը, սակայն այն վերաբերում է ոչ թե բնակելի տների վերականգնմանը, այլ ռազմական օբյեկտի կառուցմանը։

Նախագիծը նախատեսում է մինչև 150 զինծառայողի համար նախատեսված փոքր ռազմաբազայի կառուցում, որը կօգտագործի միջազգային խաղաղապահ ուժերի մարոկկոյական զորախումբը։

Նշվում է, որ պայմանագիրը դեռևս վերջնականապես հաստատված չէ։