Foto

Աֆրիկյան վեց երկրների ղեկավարներ ժամանել են Սանկտ Պետերբուրգ՝ Պուտինի հետ հանդիպելու համար

Աֆրիկյան վեց երկրների ղեկավարները ժամանել են Պետերբուրգ՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է պետության ղեկավարի խորհրդական, ՊՄՏՀ կազմկոմիտեի պատասխանատու քարտուղար Անտոն Կոբյակովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այժմ տեղի կունենա նրանց հանդիպումը»,- ասել է նա լրագրողներին համաժողովի ամփոփիչ ճեպազրույցում։

Ընդհանուր առմամբ, Կոբյակովի խոսքով, ՊՄՏՀ-ին մասնակցել է ավելի քան 150 բարձրաստիճան պաշտոնատար անձ։

Մայիսի կեսին  Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինին եւ Վլադիմիր Զելենսկուն է ներկայացրել խաղաղության նախաձեռնություն Զամբիայի, Սենեգալի, Կոնգոյի, Ուգանդայի, Եգիպտոսի եւ Հարավաֆրիկյան Հնարապետության անունից։ Նրա խոսքով՝ թե՛ Մոսկվան, թե՛ Կիեւը համաձայնել են ընդունել աֆրիկյան պետությունների ղեկավարների առաքելությանը։

Ռամաֆոսայի հետ միասին պատվիրակությունում են Կոմորյան կղզիների, Զամբիայի եւ Սենեգալի նախագահները։ Եգիպտոսը ներկայացնում է վարչապետը, Ուգանդան՝ արտաքին գործերի նախարարը, Կոնգոն՝ պետնախարարը։ Նախօրեին առաքելությունը եղել է Կիեւում եւ բանակցություններ վարել Զելենսկու հետ՝ նրան կոչ անելով վերջ դնել հակամարտությանը՝ մինչ «ամեն բան կորցնելը»։

Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը (ՊՄՏՀ) տեղի է ունենում հունիսի 14-17-ին։ «ՌԻԱ Նովոստի»-ն համաժողովի տեղեկատվական գործընկերն է։