Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրումը, գազի ու էլեկտարէներգիայի խափանումը, որը տևում է արդեն վեց ամիս, ծայրահեղ սրել է հումանիտար իրավիճակը ԼՂ-ում։ Այդ մասին Կառավարության նիստի աշխատանքների մեկնարկից առաջ ասաց վարչապետը։
Եթե նախորդ ամսվա ընթացքում քարոզչական նպատակներով Ադրբեջանը որոշ չափով անցանելիություն էր ապահովում Լաչինի միջանցքով՝ Կարմիր Խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով, երեկվանից զրոյացվել է այդ անցանելիությունը նույնպես, և անգամ առաջին անհրաժեշտության սննդամթերքի մատակակարումն է դադարեցվել ԼՂ։ Այսինքն ԼՂ արտաքին աշխարհից սնունդ չի մտնում, նաև թույլ չի տրվում անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող քաղաքացիների անցումը Լաչինի միջանցքով։ Այս գործողությունները ևս մեկ անգամ հիմնավորում ն մեր այն մտահոգությունները, որ Ադրբեջանը ԼՂ-ում էթնիկ զտման քաղաքականություն է վարում։ Արդեն գործողությունների մեկնարկ է տրված։ Արգելակվում է սննդի, գազի, էլեկտրական էներգիայի մատակարարումը, գյուղւատնտեսական աշխատանքեր իրականացնող քաղաքացիական անձինք թիրախավորվում են և այլն»,-ասաց վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ ՀՀ խնդիրը իրավիճակի մասին միջազգային հնչեղության ապահովումը պետք է լինի, ինչպես նաև միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունն ապահովելը։









