Foto

Արմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Արմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ «Լուրերի» հետ զրույցում ասել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է:

Գոռ Աբրահամյանը պարզաբանել է, որ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակում Աշոտյանը խախտել է խափանման միջոցի պայմանները:

Պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեղադրանքով նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: