Foto

Ադրբեջանցիները կրակ են բացել Երասխի ուղղությամբ

Աբգար Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հունիսի 13-ին՝ ժամը 18:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: 


Հայկական կողմում տուժածներ չկան:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր վերը նշված ուղղությամբ ժամը 17:40-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները  կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:   


Ադրբեջանի ՊՆ-ն այդ հաղորդագրությամբ նախ տեղեկատվական հիմք է ստեղծել, ապա կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ: