Հայաստանի ԱԳՆ-ն թվիթ է հրապարակել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վեցամսյա շրջափակման կապակցությամբ։
«Լաչինի միջանցքի 6 ամիս ապօրինի շրջափակում: Լեռնային Ղարաբաղում 120,000 մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների շարունակական խիստ սահմանափակումներ` ներառյալ 30,000 երեխաների համար վնասակար հետևանքները:
Եվ այս ամենը՝ չնայած Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր վճռին և միջազգային կառույցների բազմաթիվ կոչերին»»,-ասվումէ ՀՀ ԱԳՆ-ի թվիթերյան հրապարակման մեջ։
Along w/cuts of energy supply to #NagornoKarabakh, blockade of #LachinCorridor by #Azerbaijan has been inflicting precarious humanitarian situation in #NK. Intl actors, interested in peace & stability in region, should act w/aim of protecting rights & security of people of NK.
— MFA of Armenia









