Foto

Լոռու ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուն

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում «Սպիտակ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Գոգարան գյուղի բնակիչներ՝ 28 և 24 տարեկան երկու երիտասարդ։

Լոռու մարզի քրեական ոստիկանների և Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Սպիտակ քաղաքի վարչական տարածքում գտնվող հանրային սննդի կետերից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդներին դանակով հարվածներ էր հասցրել Վանաձոր քաղաքի բնակիչ 42-ամյա մի տղամարդ։

Հետագա միջոցառումների արդյունքում տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։

Կատարվում է նախաքննություն։