Foto

«Մանչեստր Սիթին» Չեմպիոնների լիգայի գավաթակիր

«Մանչեստր Սիթին» Չեմպիոնների լիգայի եզրափակչում 1:0 հաշվով հաղթեց Միլանի «Ինտերին» ու դարձավ 2023 թվականի ամենահեղինակավոր մրցամարտի գավաթակիրը: Դա «Սիթիի» պատմության մեջ առաջին անգամն է:
Միակ գոլի հեղինակը Ռոդրին էր:
Սա «Մանչեստր Սիթիի» պատմության մեջ երկրորդ եվրագավաթն է: Հեռավոր 1970 թվականին «մանկունյանցիները» Գավաթակիրների գավաթ են ստացել: