Հայաստանում տնտեսական աճի ցուցանիշները լավատեսական են։ Այսպիսի հայտարարություն է արել Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական III կոնգրեսի շրջանակներում ԵԱՏՄ երկրների վարչապետների մասնակցությամբ հանդիպմանը։ Իր խոսքով՝ դրան նպաստում է արդյունաբերության, առևտրի և արտահանման աճը, որը գրեթե եռապատկվել է ԵԱՏՄ երկրների ուղղությամբ։
Եվրասիական III կոնգրեսի շրջանակներում Փաշինյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը կարող է տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալ։ Ըստ նրա՝ մեր երկիրն այժմ փուլային անցում է կատարում դեպի էներգետիկ շուկայի ազատականացում, զարգանում են արտադրական հզորությունները, իսկ էլեկտրահաղորդման գծերը ենթարկվում են լայնածավալ վերակառուցման:
«Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցումը նոր հնարավորություններ կստեղծի արտահանման ներմուծման տարանցման կամ էլեկտրաէներգիայի սեզոնային փոխանակման մեծացման համար»,- հայտարարել է նա։









