Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը Դավիթ Համբարձումյանին նշանակել է իր խորհրդական։
«Տեղեկացնում եմ, որ այսօր որոշում եմ կայացրել Դավիթ Համբարձումյանին նշանակել Մասիս համայնքի ղեկավարի խորհրդական։
«Դավիթ Համբարձումյան» դաշինք թիմը շարունակելու է միասնական, հետևողական և պատասխանատու աշխատանքը՝ հանուն Մասիս համայնքի զարգացման, բարօրության և յուրաքանչյուր բնակչի կյանքի որակի բարելավման»,-ասված է Հակոբյանի տարածած հայտարարության մեջ ։









