Foto

Հարությունյանը ներկայացրել է Արցախի ռազմաքաղաքական իրավիճակը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ  Հարությունյանը հունիսի 8-ին հանդիպել է Արցախի ազատամարտիկների միության, Աֆղանական պատերազմի վետերանների միության և Պահեստազորի սպաների միության մի խումբ անդամների հետ։

Նախագահ Հարությունյանը ներկայացրել է ռազմաքաղաքական իրավիճակը, խոսել Արցախի անվտանգության ապահովման գործում իշխանությունների քաղաքականության մասին։

Նախագահը բարձր է գնահատել  Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ամրապնդման գործում հանդիպման մասնակից կառույցների ունեցած ավանդը, գիտելիքներն ու փորձը՝ պատրաստակամություն հայտնելով այն օգտագործել Արցախի համար կենսական  նշանակություն ունեցող ոլորտներում։