Foto

2-3 հարց կա, ընդհանուր տեքստը պատրաստ է. Օվերչուկը՝ տարածաշրջանում կոմունիկացիաների բացման մասին

2-3 հարց կա, բայց ընդհանուր առմամբ տեքստը պատրաստ է. այս մասին @ArmeniaSputnik-ի թղթակցին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ անդրադառնալով տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը։

«Դա սովորական երկաթուղի է լինելու, Հայաստանի ինքնիշխանությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում: Եվ բոլոր կողմերից ցանկություն կա շուտափույթ սկսել ապաշրջափակման գործընթացը։

Հնարավոր է, որ սահմանային հսկողությունն իրակամացվի Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ի կողմից, դա կախված կլինի Հայաստանի որոշումից»,-ասել է փոխվարչապետը։