Foto

Նիկոլի «բարձր» հովանու ներքո

Նախօրեին հայտնի դարձավ, որ իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հերթական խուլիգանական դեպքն է տեղի ուենցել։ Երեկոյան մամուլում տեղեկություն տարածվեց, որ Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը ծեծի է ենթարկել գյուղի 18-ամյա բնակիչ Արմեն Սահակյանին, որի մոտ ախտորոշված է էպիլեպսիա հիվանդություն։

Նշենք, որ, ըստ սոցցանցերում տարածված տեսանյութի, Թորոսյանը Փաշինյանի իշխանապետության հավատարիմ ստրուկներից է, ով հնարավոր առիթը բաց չի թողնում փառաբանել Փաշինյանին և հպարտորեն հայտարարի, որ ինքը ՔՊ ներկայացուցիչ է։ Ավելին, ժամեր առաջ տարածվեց մի տեսանյութ, որում հիշյալ սուբյեկտը հպարտորեն պատմում էր, թե ինչպես է Փաշինյանին քննադառող 7-ամյա փոքրիկին անտեր թողել «չոլերում»։ Նշված դրվագը վկայում է նման արարածի անբարոյկանաության «պերեդոզի» մասին։

Շատ է խոսվել այն մասին, որ Փաշինյանը տառապում է անձի պաշտանմունքով, դրա դրվագներին անցնող 5 տարիների ընթացքում ականատես ենք եղել բազմաթիվ անգամ, ավելին, նա ուղղակի փառավորվում է, երբ իրեն դիֆերամբներ են ձոնում ու գովաբանում իր անձը։ Իր քաղաքական անցյալը մոռացած Նիկոլը, ով մշտապես քննադատում էր «դիֆերամբամոլությունը», այսօր ապրում է բացառապես դրանով։

Անպատժելիությունը դարձել է քպականների ապրելաձևը նրանք փայլուն գիտեն, որ իրենց երկրում կարելի է ամեն ինչ՝ «շեֆը կուրսի ա» ասելով, նրանք բառացրոեն անում են ցանկացածը։ Տեսնում ենք, թե ինչպես են խորհրդարանում աքացի տալիս ընդդիմադիներին, պատառոտում նրանց վերնաշապիկները, փողոցում թքում քաղաքացու վրա, հայհոյում ու անպատվում ՄԻՊ թեկնածույնին և այս ամենը փաշինյանական բարձր հովանու ներքո։  

Այս դրվագում նույնպես, կասկածից վեր է, որ որևէ էական ու կոնկրետ քայլեր կիրականցվեն՝ ոչ միայն զբաղեցրած պաշտնից ազտման տեսքով այլ համապատասխան պատիժ սահմանելու մասով։ Սրանք սիրում են անասնական պահվածքով ինքնահաստատվել, սրանցից հեռու է բովանդակային քննարկումն ու կոնտնտով բանավեճելը։

Կարող ենք ենթադրել, որ Փաշիյանն իր առաջիկա հրապարակային խոսքում մի փոքր դրվագով կանդրադառնա, որպեսզի հանրությունը հերթական անգամ օրգազմ ապրի՝ «իր հզոր վարչապետի» վսեմ պահվածքով, ինչից հետո բոլորը գոհ ու երջանիկ կֆռֆռան։

Արմեն Հովասափյան