Վերջին հնգամյակում
հայաստանյան քաղաքական իրականությունը դարձել է ծուռ հայելիների իրականություն, այն
ինչը համարվել է օրինակելի ու սիմետրիկ՝ շատ արագ դարձավ ասիմտերիկ ու անբարո։ Այս
հարցում միանշանակ իր ուրույն դերն ունի նաև հանրային բուտաֆորիկ անտարբերությունը,
քանի որ շարքային հանրույթը թույլ տվեց, որ իրենց նման աստիճանի նսեմացնեն ու իր վրայով
քայլեն, թքեն արժեքների վրա ու ոնտահարեն սեփական արժեհամակարգերը։ Ավելին, հայ հասարակությունը
թույլ տվեց՝ թքել ու մրոտել դարավոր վասատակն ու պետականության դոկտրինները։
Նման կարգի անբարո
պահվածքը այսօր դարձել է մի յուրատեսակ «պրեստիժ», խաբելը՝ ինքնադրսևորուման առանձնահատուկ
բրենդ։ Մարդիկ միանգամից սկսեցին խորը ամնեզիայով տառապել, միանգամից մոռանալ, թե ինչ
են դավանել ու ինչ օրակարգով են ապրել, երբ և ինչ են ունեցել․ մարազմատիկ օրինակելիություն
է ստացել պետական մակարդակով «կրուտիտը»։
Մի առանձնահատուկ թատերաբեմի է վերածվել քաղաքական հարթակում
դերակատարում ունեցող անձանց գործելակերպը։ 2018-ի վակխանալիայի օրերին եզակի կենդանական
բնազդ էր ստացել համընդհանուր վայնասունը, թե «երկրում համակարգային կոռուպցիա է»,
«թալանել ու կեղեքել են 30 տարի», այսօր կոռուպցիայի «թղթաբանությունն է շատացել»,
իրականցնող անձիք ավելի երիտասարդացել, ու իրենց լպիրշությամբ ոչ միայն չեն զիջում,
որոշ դրվագներում մի քանի աստիճան գերազանցում են «օլիգարծ-կեղեքիչներին»։ Սրանք ավելի
մոդայիկ են հագնվում, ունեն ժամանակակից սանրվածք, տեսախցիկներից չեն խուսափում, ու
պատասխանում են լրագրողների ամենաթունդ հարցերին․ դա իրենց բերնդն է՝
ցինիկ դեմքով մեկնաբանել յուրաքանչյուր դրվագ, ի դեպ՝ այստեղ շատ կարոևր է այդ ամենն
անել դեմքի յուրահատուկ արխեյիկ արտահայտությամբ և սեփական թիմի ստորաքարշ վարքագծի
ինքնամոռաց սատարմամբ։
Եթե ժամանակին ամենաշարքային իրադարձությունները դառնում էին,
այսպես կոչված «քաղհասարակության» բերանի ծամոնը, բողոքում ու կուրծք էին ծեծում «նմանօրինակ
վարքագծի անթույլատրելիության», «անպատժելիության» մասին, ապա, այսօր արդեն, այդ քաղհասարակություն
կոչվածի էլեմենտները նստած են խորհրդարանում ու գործադիրում և ոգևորությամբ օգտվում
են պետական լափամանից՝ խորը և համապարփակ թքած ունենալով և օրենքի և բարոյական օրենքների
ու նորմերի վրա․ տվյալ դեպքում կարևորը համաժամանակյա, սիմետրիկ արհամարհանքն
է։
Նախկինում, քանիցս ականատես ենք եղել, որ շարքային պատգամավորը
կարող էր պառլամենտի աշխատնքները ոտնհարել ու 5-6 անգամ 20 րոպեանոց ընդմիջումներով՝
տապլել մի ամբողջ քառօրյայի աշխտանք՝ զուտ իր հաճույքի ու հանրային էժան պոպուլիզմ
վաստակաելու համար, իսկ այսօր, խորհրդարանի ամենափոքր դրվագներում՝ դահլիճում միանգամից հայտնվում են անվտանգության աշխատակիցները, վարկենապես
անջատվում է «լայվը» և իշխող խունտայի քաջամարտիկները փիառվում են ու դատափետում «նախկիններին»։
Նախկինացավը բուժելու համար սրանց պետք է հակադարձել հասցեական
ու անվանական, ցանկացած դրսևորման ճակատներին ասել փաստական օրնակներ՝ պարբերաբար հիշեցնելով
սեփական խոստումներն ու մանիպուլացրած դրվագները; Ավելին, բնավ կարիք չկա մտել պոլեմիկայի
մեջ և արդարացումներ փնտրել, հակառակը՝ նրանց կողմից ամեն մի արտաբերած անմտությանը
միանգամից մի քանի տրամաբանված փաստարկումներ ներկայացնել։
Արմեն Հովասափյան









