Երևանում սպանվել է քրեական հեղինակություն համարվող «Գնունեցի Վարազիկը»՝ գլխի շրջանում ստացված հրազենային վնասվածքից։ ՀՀ Ներքին գործերի նախարարությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին, որ հունիսի 6-ին ժամը՝ 22.07-ին, շտապօգնության «Կենտրոն ենթակայանից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Բաղրամյան պողոտայի 49/2 հասցե, որտեղ եղել է հրազենային վնասվածքով մահացած տղամարդու դիակ:
«Բաղրամյան պողոտայի 49/2 հասցեի դիմաց հայտնաբերվել է 1988թ.ծ տղամարդու դիակ՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը ժ.22.00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի 49/2 հասցեի մոտակայքում անհայտ անձն իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենով կրակոցներ է արձակել տղամարդու ուղղությամբ, ով ստացած վնասվածքների հետևանքով տեղում մահացել է»,- հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից՝ հավելելով, որ դեպքի վայրում հայտնաբերվել է մեկ պարկուճ:
ՆԳՆ փոխանցմամբ՝ ձեռնարկվում են միջոցառումներ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան









