Երեկ ունեցել ենք կրակոցներ, այս պահին իրավիճակը հարաբերականորեն կայուն է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ «Հարաբերականորեն կայուն է, երեկ ունեցել ենք կրակոցներ, որի մասին համապատասխան հաղորդագրություն տրվել է, ինտենսիվ կրակոցների դեպքում մենք անմիջապես արձագանքում ենք»,- ասել է փոխնախարարը։
Անդրադառնալով Հայաստանի սուվերեն տարածքից մայիսի 26-ին ադրբեջանցիների կողմից առևանգված զինծառայողների հարցին՝ Սարգսյանն ասաց, որ այս պահին նախաքննություն է իրականացվում և ցանկալի չէ որևէ մեկնաբանություն տալ։ Նա կոչ արեց այդ հարցն ուղղել Հայաստանի նախաքննական մարմնին։ Նա հրաժարվեց տեղեկություն տրամադրել նաեւ Սյունիքի որ հատվածներում են ադրբեջանցիները նահանջել։ Հիշեցնենք՝ Սյունիքի մարզպետը երեկ հայտարարել է, որ որոշ հատվածներում ադրբեջանական ԶՈւ-երը հետ են քաշվել։
Փոխնախարարը նշեց, որ մարզպետի այդ հայտարարությունը ինքը եւս նշել է, սակայն խուսափեց մեկնաբանություններից՝ ասելով, որ չի ցանկանում մեկնաբանել
«Այդ մասին հայտարարություններ ես եղել են, թեկուզ հպացնիկ ու ցանկալի չէ, որ ես այդ թեմային անդրադառնամ»,- ասաց նա։









