Երասխում կառուցվում է 70 մլն ԱՄՆ դոլար ներդրմամբ խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ արտադրամասը 30մ բարձրությամբ ու 16,500 քմ մակերեսով շենք է, որտեղ տարեկան թողարկվելու է 180,000տոննա արտադրանք։
Արդեն աշխատում է 200 մարդ, գործարկելուց հետո կաշխատի 1000-ը:









