Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասաց, որ Քիշնևի բանակցությունների վերաբերյալ որևէ բան չի կարող ասել, քանի որ դեռևս տեղեկություններ չունի։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ կիսո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի ու «անկլավների» վերաբերյալ տեսակետը, ինչին ի պատասխան՝ նա ասաց.
«Ես իմ անմիջական ղեկավարի տեսակետները կիսում եմ, եթե չկիսեի, ապա այս քաղաքական թիմում չէի լինի»։









