ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին կարող է մեկնել Անկարա՝ մասնակցելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։ Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 3-ին Թուրքիայի խորհրդարանում տեղի կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնկալության արարողությունը։
Երդմնակալության արարողությանը ներկա կլինեն աշխարհի 20 երկրի առաջնորդներ, 45 նախարար, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը։
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Թուրքիայիում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ձայների հաշվարկից հետո Փաշինյանը թվիթերյան իր էջում շնորհավորել է Էրդողանին՝ պատրաստակամություն հայտնելով միասին աշխատել պետությունների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման համար։









