Foto

Հայաստանը Ռուսաստանի վրա ոչ մի բան չի գցում․ հարգանք ենք ակնկալում․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը Ռուսաստանի վրա ոչ մի բան չի գցում, լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե ստացվում է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանն ու Ռուսաստանը գցում են իրար վրա։

«Մենք թափանցիկ, հրապարակային ու ազնիվ ձևով արտահայտում ենք մեր դիրքորոշումները, հարգում ենք ուրիշների դիրքորոշումները»,- ասաց նա։

Փաշինյանը հարգանք է ակնկալում Ռուսաստանից հայկական կողմի դիրքորոշումների վերաբերյալ։