«Մենք պետք է ունենանք, կառուցենք այնպիսի խաղաղություն, որը լինի մեր կառավարելիության տիրույթում: ..., ոչ մի երաշխիք չկա, որ մենք այն պատշաճ ձևով կկարողանանք լուծել, բայց կա իրական հնարավորություն»,-այս խոսքերը Նիկոլն արտաբերել է Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ:
Ո՛չ Թումանյան է պետք լինել, ո՛չ էլ՝ Էյնշտեյն, որ հասկանաս, թե ինչ է բարբաջում էս դավաճանը: Ստացվում է, որ եթե Նիկոլն
ու իր անգրագետների հավաքածուն չեն կարողանում կառավարել հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի համար օբյեկտիվօրեն անհրաժեշտ, մեր ազգային շահերի համապատասխան խաղաղությունը, ապա ոչ թե պետք է դրա համար ջանքեր ներդնել, տնտեսություն զարգացնել, հասարակական համերաշխություն հաստատել, բանակն ուժեղացնել, դաշնակիցներ գտնել ու նրանց հետ մարդավարի համագործակցել, այլ հարկավոր է «նշաձողն իջեցնել»՝ Արցախը հանձնել Ալիևի ողորմածությանը, Հայաստանի սահմանները կրճատել, բնակչությանը դրդել արտագաղթի, տնտեսությունը դարձնել Թուրքիայի կցորդ, բանակը վերածել ամորֆ մարմինի և այլն: Եթ կհակադարձեք, թե «մենք» ասելով՝ Նիկոլը նկատի ունի բոլոր հայերին, հայաստանաբնակներին կամ Արցախաբնակներին, կամ էլ մոլդովահայերին, ձեզ պետք է հիասթափեցնեմ: Ինքը բառացիորեն նկատի ունի իրեն ու իր քպական թափթփուկներին, որովհետև հաջորդ նախադասության մեջ ուղղակի ասում է. «... ինձ պետք է ձեզանից յուրաքանչյուրի աջակցությունը՝ այդ խնդիրը լուծելու համար»:
Այն ինչ անում ու ասում է Նիկոլը, չի բխում մեր ազգի, մեր զավակների, մեր ծնողների շահերից, այլ բացառապես սպասարկում է անձամբ իր՝ Նիկոլի, շահը:
Հասկանո՞ւմ եք դուք սա, եթե այո, ապա Նիկոլը Քիշնևում Մակրոնից կամ Շոլցից պետք է քաղաքական ապաստան խնդրեր, եթե սա հասկանում ենք, ապա Նիկոլը պետք է Հայաստան հասնելուն պես ձերբակալվեր ու դատապարտվեր որպես պարտվողական կոլաբորացիոնիստ, որպես ազգի դավաճան: Ու քանի նա ազատության մեջ է, ուրեմն դուք սա չեք ուզում կամ չեք կարողանում հասկանալ: Ես չեմ գրում «մենք», որովհետև, եթե բոլորս այսպես չենք մտածում, ապա ես այդ «մենք»-ի մեջ չեմ: Բայց նաև չեմ ուզում լինել ինչ-որ «մենք»-ի մեջ, որովհետև այնտեղ ուղղակի շատ են, իսկ ես՝ դեռ միայնակ: