Foto

ՊԵԿ նախագահը նոր տեղակալ ունի

ՀՀ վարչապետի 2023 թվականի մայիսի 30-ի N 580-Ա որոշմամբ Կարեն Թամազյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։

Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. 

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Կարեն Թամազյանին նշանակել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ: