Անկում ապրող Իրանը չի վճարում իր զինվորականների մեծ հատվածին, միևնույն ժամանակ սպանում է ցուցարարներին, նույնիսկ երբ նրանք չեն բողոքում: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Անկում ապրող Իրանի Իսլամական Հանրապետությունը չի վճարում իր զինվորականների մեծ հատվածին, միևնույն ժամանակ սպանում է ցուցարարներին, նույնիսկ երբ նրանք չեն բողոքում, այնպիսի մասշտաբներով, ինչպիսին նախկինում չի տեսնվել։ Սա հսկայական մասշտաբների հումանիտար ճգնաժամ է, որը պետք է դադարեցվի հիմա»,- գրել է Թրամփը:









